Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Doing Business-ում ամեն մեկն իր ոլորտի համար պատասխան է տալու (Տեսանյութ)

Նոյեմբեր 02,2017 12:08

Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ Doing Business զեկույցում Հայաստանի գրանցած նահանջին: Հիշեցնենք, որ Հայաստանը այս տարվա Doing Business զեկույցում 9 կետով անկում է գրանցել:

Կարեն Կարապետյանն անդրադառնալով այս խնդրին, նշեց, որ թեեւ Հայաստանը զեկույցում տնտեսության ազատության ցուցանիշով առաջ է գնացել՝ 54-ից դառնալով 33-րդը, այնուամենայնիվ դա բավարար չէ, որ ընդհանուր տեղաշարժ արձանագրվեր:

Վարչապետի ներկայացմամբ՝ անցյալ տարի Հայաստանի արձանագրած 0,59% տնտեսական աճը բավարար չի եղել մրցակից երկրների խիստ մրցակցության պայմաններում առաջընթաց գրանցել: Ուստի, ինչպես ասաց վարչապետը, 2018-ից սկսած՝ Doing Business զեկույցի յուրաքանչյուր ցուցիչի համար պատասխանատու է լինելու տվյալ ոլորտը համակարգող գերատեսչության ղեկավարը:

Վարչապետը հանձնարարեց ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որտեղ ներառված կլինեն բոլոր գերատեսչություններից ներկայացուցիչներ: Այս աշխատանքային խումբը, ըստ վարչապետի, պետք է ղեկավարի որեւէ գերատեսչության փոխնախարար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930