Կրետե կղզու Հերսոնես քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության հինգերորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը (Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան) ոչ ոքի խաղաց Հունգարիայի ընտրանու հետ: Բոլոր խաղատախտակների առջեւ գրանցվեց ոչ-ոքի:
Մեր տղամարդկանց հավաքականը թիմային ութ միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:
Հայաստանի կանանց հավաքականը Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա կազմով խաղաց Վրաստանի ուժեղ թիմի հետ ու պարտվեց 0:4 չոր հաշվով՝ մրցաշարային աղյուսակում թիմային վեց միավորով նահանջելով 13-րդ տեղ:
Այսօր Եվրոպայի թիմային առաջնությունում միակն հանգստյան օրն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ առաջնության պաշտոնական կայքի