«Չնայած եւ եվրոպական, եւ հայկական կողմի տված հստակ հավաստիացումներին՝ ինձ համար խիստ անհասկանալի պատճառներով հայաստանյան քաղաքական վերլուծական շրջանակները շարունակում են իրենց թեական շեշտադրումները»,- այսօր 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանից: Փոխնախարարը նկատեց` թե Հայաստանը, թե եվրոպական կողմը բարձրագույն մակարդակներով հայտարարել են, որ պատրաստ են գալիք գագաթնաժողովի ընթացքում ստորագրել համաձայնագիրը. «ՀՀ նախագահն է նշել, մենք պատրաստ ենք նոյեմբերին ստորագրել համաձայնագիրը։ Եվրամիության մեր գործընկերները վստահեցնում են, որ գործընթացն առաջ է շարժվում ըստ նախատեսված պլանի։ Ավելի հստակ չգիտեմ ի՞նչ կարելի է ասել՝ փարատելու մտահոգությունները»:
Պատասխանելով վիզաների ազատականացման մասին հարցին էլ, փոխնախարարը հստակեցրեց, որ խոսքը ոչ թե վիզաների ազատականացման մասին է, այլ այդ առիթով երկխոսություն սկսելու:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ