Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հանձնարարեց ջրի գինը չբարձրացնելու լուծումներ գտնել

Նոյեմբեր 02,2017 11:51

Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ ջրի սակագնին: Վարչապետը նշեց, որ «Վիոլա ջուրը» այս տարի դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի 2018 թվականից ջրի սակագինը բարձրանա: Վարչապետը հանձնաժողովի եւ ֆինանսների նախարարին հանձնարարեց «Վիոլա ջուր»-ի հետ քննարկել եւ լուծումներ գտնել սակագինը չբարձրացնելու հնարավորությունների համար: Օրինակ, ինչպես վարչապետը ներկայացրեց՝ դա կարող է լինել, ասենք, «Վիոլայի» կողմից տարածքների վարձակալման գների նվազեցման հաշվին:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930