Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Ո՞ւր ենք գնում այսպիսի պարտքերի շալակով» (Տեսանյութ)

Նոյեմբեր 02,2017 11:43

Խորհրդարանում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց` 2018 թվականին ՀՀ պետական պարտքը կգերազանցի՞ սահմանված առավելագույն 60%-ի շեմը: Պատգամավորը հիշեցրեց` ընդհանուր պարտքն այսօր արդեն կազմում է 58,8 տոկոս: Նա նաեւ խնդրեց գնահատել մինչ այժմ տրամադրված վարկերի ու դրամաշնորհների արդյունավետությունը: «Ո՞ւր ենք գնում այսպիսի պարտքերի շալակով»,- հարցրեց նա:

Փոխնախարարը նշեց`վարկերի եւ դրամաշնորհների ծախսման արդյունավետությունը ճիշտ այնպիսին է, ինչպես բյուջեով նախատեսված այլ ծախսերի օգտագործումը: Միքայել Մելքումյանը ենթադրեց`այսինքն, անարդյունավետ: Փոխնախարարը հիշեցրեց գլոբալ տնտեսական ճգնաժամը եւ ՀՀ-ի համար տնտեսական ցնցումը՝ պայմանավորված ՌԴ-ի տնտեսական վիճակով: «Ինչ վերաբերում է պարտքի պնդմանը, թե անցնելու է, թե ոչ, ապա այս ծրագրերում անցումը չի նախատեսվում»,-ասաց նա`հավելելով, որ սահմանափակումները նախատեսված են կառավարության պարտքի համար, ոչ թե ընդհանուր:

Մանրամասները`տեսանյութում

Միքայել Մելքումյանը խնդրեց հստակ ասել` ընդհանուր պարտքը անցնելու է 60%: Ատոմ Ջանջուղազյանն ասաց`59% է կանխատեսվում:

«Ես նշեցի ճգնաժամերի մասին, վստահ եմ, որ այդ պայմաններում տրամաբանական է այն վարքագիծը, որ ունենար կառավարությունը`չգնալ ծախսերի կրճատման եւ չխորացնել առանց այդ էլ ծանր վիճակը: Եթե տնտեսությունը չի գեներացնում, ստիպված է պարտք վերցնել: Եթե չգնար, ավելի վատ հետեւանք կլիներ: Պատկերացրեք, եթե նվազեցնեինք աշխատավարձը, ի՞նչ վիճակ կլիներ»,- հավելեց փոխնախարարը`չհամաձայնելով պատգամավորի այն դիտարկմանը, որի ինքն անարդյունավետ գնահատեց վարկերի եւ դրամաշնորհների ծախսը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930