Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողներին ու պատգամավորներին վիրավորելու փոխարեն պարզապես կարելի էր հասարակությանը ներկայացնել ճշմարտությունը հաստատող փաստեր. «Հրապարակ»

Նոյեմբեր 02,2017 11:08

Վիգեն Սարգսյանը մեր հասարակության մեջ ընկալվում էր որպես բարձր ինտելեկտուալ ու բարոյական կերպար, որը որոշակի հմայք էր տալիս նրան։ Սակայն պաշտպանության նախարարի կերպարում նա չկարողացավ հասարակական գիտակցության մեջ պահպանել իր մասին բարձր կարծիքը։ Շատ են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ քննադատությունները նրա կենսագրության եւ անցած ուղու մասին։ Եվ փոխարեն ՊՆ-ն, նախարարը լուրջ ու հավասարակշռված պատասխաններ ու ապացույցներ ներկայացնեն հանրությանը, որդեգրել են վիրավորանքների եւ հոխորտանքների ուղին։

Լրագրողներին ու պատգամավորներին վիրավորելու փոխարեն պարզապես կարելի էր հասարակությանը ներկայացնել ճշմարտությունը հաստատող փաստեր։

Եվ ամենացավալին այն է, որ հեղինակություն ունեցող քաղաքական գործիչը չկարողացավ մնալ իր բարձրության վրա եւ քննարկումների ժամանակ գիտական վիճաբանությունից իջավ անձնական վիրավորանքների դաշտ՝ կորցնելով օրենքի բարելավման եւ հասարակական ընկալման նախաձեռնողականությունը։

Ավելին՝ թույլ տվեց, որ իր ենթակաները եւս վիրավորեն մարդկանց՝ մշուշոտ ու ոչ հասցեական պիտակավորումներով։

Հասարակությունն այսօր հարց է տալիս՝ եթե պաշտպանության նախարարը չի կարողանում տիրապետել իր էմոցիաներին եւ տուրք է տալիս ամբոխահաճ պոպուլիզմին, հանդես չի գալիս որպես կայուն, ամրակուռ գիտակցությամբ ու բնավորությամբ անհատականություն, ինչպե՞ս կպահի իրեն պատերազմի դեպքում կամ բանակաշինության գործընթացում։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930