Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում շատ ուսուցիչներ մանկավարժական բարձրագույն կրթություն չունեն: Բազում են դեպքերը, երբ ուսուցիչը կրթությամբ մանկավարժ լինելով`դասավանդում է ոչ իր ուսանած առարկան:
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության առաջատար մասնագետ Հասմիկ Խաչատուրյանն ասաց, որ մարզի հանրակրթական դպրոցներում մասնագետների պակաս կա, թափուր աշխատատեղեր գոյություն ունեն: Նախորդ`2016-2017 ուսումնական տարում Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորականի, Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսեսի եւ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցներում 6 ուսուցչի պակաս է եղել: Նոր ուսումնական տարում Տավուշի մարզ 4 ուսուցիչ է գործուղվել:
Հ. Խաչատուրյանը հայտնեց, որ Տավուշում ուսուցիչների թափուր աշխատատեղերը լրացնելու համար մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունը համագործակցում է Երեւանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հետ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ