Տեղեկություններ են հասել, որ ազատամարտիկների մի խումբ շարունակում – քննարկել նոր միավորում ստեղծելու եւ Օհանյանին հետընտրական սթրեսից հանելու հարցը, սակայն պաշտպանության նախկին փոխնախարար, ՕՐՕ դաշինքի համակիր Գագիկ Մելքոնյանն ասաց, որ այդ հարցով քննարկում չեն ունեցել. «Սեյրան Օհանյանի հետ հանդիպել ենք հինգ ամիս առաջ ու էլ չենք հանդիպել»։
– Ի՞նչ պետք է լինի, որ ազատամարտիկները նորից ակտիվանան, երկրում սոցիալական վիճակը չի փոխվել, ամեն ինչ նույնն է, դրան գումարած՝ քաղաքական գործընթացներն էլ սահուն չեն, 2018-ին վարչապետի հարց կա եւ այլն։
– Երկիրը հիմի էլ Սերժ Սարգսյանն է ղեկավարում, եկող տարի էլ ՀՀԿ-ն է շարունակելու ղեկավարել, ավելի լավ չէ՞, որ 2018-ից հետո էլ Սերժ Սարգսյանն իր վրա վերցնի պատասխանատվությունը, վարչապետ դառնա։
– Ի՞նչ պետք է լինի, որ ազատամարտիկները ոտքի կանգնեն, ընդվզեն։
– Ոչ մի բան, մենակ պատերազմի դեպքում։
– Սերժ Սարգսյանն օրերս հայտարարեց, որ Ղարաբաղի հարցի լուծումը ցավոտ է լինելու, փոխզիջումային տարբերակով։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ հայտարարությունը։
– Կգա ժամանակ, եւ ցավոտ-անցավոտ՝ կերեւա։ Իհարկե, փոխզիջումներ պետք է լինեն, բայց ո՛չ պարտվողի դիրքերից, պետք է մի բան տալուց համարժեք բան ստանաս, պետք է Արցախի կարգավիճակի հարցը լուծվի, անվտանգությունը եւ այլն:
Լուսինե ՇԱՀՎեՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում