Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր երկաթգծերի շահագործումն ու տարածաշրջանային մակարդակով տարանցիկ-էներգետիկ պարտնեօրի կարգավիճակի մէջ գտնւելու Բաքւի ջանքերը լոկ իմիտացիաներ են

Նոյեմբեր 02,2017 10:49

Օրերս Ադրբեջանում գործարկւեց «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծը, որը Բաքւի իշխանաւորների կողմից բնութագրւում է որպէս այլընտրանք՝ դէպի Եւրոպա տանող ռուսական տարանցիկ նախագծերի:

Այսօր, սակայն, Թեհրանում, երեւի այդ եւ նմանօրինակ տարանցիկ նախագծերի շուրջ Բաքւի իշխանաւորը յատկապէս Ռուսաստանի նախագահի հետ սակարկումների ընթացքում ինքնարդարացման հիմնաւոր պատճառների փնտրտուքներով է տառապելու:

Բաքւի միապետը յատկապէս թեհրանեան նիստի  հիւրընկալ կողմին՝ Իրանին վստահութիւն ներշնչելու պարտաւորութիւն ունի, քանզի նոյն տարացիկ, թէ՛ էներգետիկ նախագծերի գործարկման հաշւին,  փաստացիօրէն ներգրաււած է պահում Իրանի ստրատեգիական հակառակորդ ու թշնամի երկրին՝ Իսրայէլին: Չէ՞ որ ոչ ոքու համար գաղտնիք չէ՝ նոյն «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծով ու ապագայի «Բաքու-Թբիլիսի-Ջէյհան» նաւթամուղով Իսրայէլին էներգետիկ ապահովագրումը՝ նոյնինքն  Ադրբեջանի կողմից:

Թեհրանեան եռակողմ հանդիպմանը Բաքուն Ռուսաստանին ու յատկապէս Իրանին հաւաստիքներ տալու պատասխանատւութեան ու հարկադրանքի տակ է գտնւում: Իսկ տնտեսական էներգետիկ ու տարանցիկ ուղիների գործարկման երաշխիքը ոչ այլ ինչ է, եթէ ոչ խնդրոյ առարկայ տարածաշրջանում քաղաքական կայունութիւնն ու խաղաղութեան ապահովութիւնը, որից մեղմ ասած՝ Բաքուն խորշում է ըստ ամենայնի, Արցախեան հիմնահարցում մշտապէս ագրեսորի պահւածք դրսեւորելով ու այդկերպ՝ տարածաշրջանային խաղաղութեանը սպառնալիք հանդիսանալով:

Ահաւասիկ.-

Թուրք-ադրբեջանական համատեղ շահերի համատեքստում ու նաւթադոլարների հաշւին նոր երկաթգծերի շահագործումն ու տարածաշրջանային մակարդակով տարանցիկ-էներգետիկ պարտնեօրի կարգավիճակի մէջ գտնւելու Բաքւի ջանքերը, լոկ իմիտացիաներ են՝ 2018 թւականի նախագահական «ընտրութիւններում» ալիեւեան ընտանիքի յաղթանակն ապահովելու նպատակով: Իսկ այդ նպատակին հասնելու համար, վերջիններս մշտապէս սեփականաշնորհում են ներքին թէ՛ արտաքին տնտեսա-քաղաքական բոլոր ռեսուրսները շահագործելու իրաւունքը…:

 

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

 ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930