«Ամերիկայի Ձայն». «Մենք պետք է արագ եւ ավելի կոշտ պատիժ սահմանենք, ավելին, քան այն պատիժը, որն այժմ ստանում են այս կենդանիները», – ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Նյու Յորքում ահաբեկչության համար մեղադրվող կասկածյալի պատժի հարցը:
– «Նրանց գործերը տարիներով լսվում են դատարաններում, որից հետո չգիտես, թե ինչ տեղի կունենա: Մեզ պետք է արագ արդարադատություն: Ավելի արագ եւ ավելի կոշտ, քան կա այսօր: Որովհետեւ այսօրվա պատիժն ուղղակի խեղկատակություն է, ուղղակի ծիծաղելի է»: