Ուսման ընթացքում բանակում ծառայելուն ընդդիմացող ուսանողներին Ազգային Ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանը մեկ խորհուրդ է տալիս. «Թող պատգամավոր դառնան, հետո չգնան բանակ: Պատգամավոր դառնալը չի նշանակում չծառայել, դա ուսում է, որը ինչ-որ երկու անհայտով հավասարարժեք ինչ-որ մի բան ա կատարվում»:
Պարոն Սահակյանը չի հասկանում նրանց, որոնք ասում են, որ Հանրապետական պատգամավորների մի մասը, օրինակ, Արմեն Աշոտյանը, ուսանելիս չի ծառայել, բայց ուզում են, որ բոլոր ուսանող տղաները ծառայեն. «Աշոտյանի տարիքը չի եղել, որ գնա բանակ, տարիքը հենց լրացել է Ազգային Ժողովի պատգամավոր է դարձել»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: