ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց, որ նոյեմբերի հինգի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ–ն ակտիվ ներգրավված է եւ, որ նիստի ընթացքում քննարկել են նաև քարոզչական խնդիրները, դրական գնահատել ՀՀԿ թեկնածուների շանսերը։
ՀՀԿ խոսնակի կարծիքով, ՀՀԿ–ն լուրջ հնարավորություններ ունի տեղական ինքնակառավարման մարմիններում ավելի մեծ դերակատարում ունենալու համար. «Մրցակցային են լինելու:
Կարևոր է այն հանգամանքը, որ մի քանի խոշորացված համայնքներում են տեղի ունենալու ընտրություններ, բայց, բացի ՀՅԴ–ից, ԲՀԿ–ից այլ կուսակցություններից հայտեր չկան և ավելի լավ կլիներ, եթե ավելի բազմակուսակցական լիներ, այլ կուսակցություններից էլ առաջադրումներ լինեին, սակայն ունենք այն, ինչ ունենք, պատրաստ ենք ազնիվ ընտրապայքարում ներկայացնել մեր տեսլականները յուրաքանչյուր համայնքի համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ