Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վատ չէր լինի, եթե հայտնվեր քաղաքական ուժ, որը նաև այլընտրանքային բյուջեի նախագիծ ներկայացներ»

Նոյեմբեր 01,2017 22:40

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նորմալ է համարում բյուջեի նախագծի վերաբերյալ քննադատությունները:

«Վերջին տասը տարում խորհրդարանում եմ եղել ու չեմ լսել կամ տեսել ընդդիմադիր որեւէ գործչի, որը գովաբանի կամ դրական բաներ ասի բյուջեի նախագծի մասին, դա էլ բնական է, ընդդիմությունը քննադատում է, իսկ իշխանությունն աշխատում ու պատասխանում քննադատություններին, բայց վատ չէր լինի, եթե մի օր ՀՀ քաղաքական ներկապնակում հայտնվեր քաղաքական ուժ, որը նաև այլընտրանքային բյուջեի նախագիծ ու ծրագրեր ներկայացներ, որն ընդունված է աշխարհի զարգացած երկրներում»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա  խոսքով, եթե խոսենք ցանկություններից, բնականաբար, դրանք ավելի մեծ են, բայց սա ռեալիստական բյուջե է:

Անդրադառնալով Կատալոնիայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին՝ ՀՀԿ խոսնակն ասաց, որ ոչ մի նմանություն չկա Արցախի հետ ու չպետք է այն նույնացնել. «Որեւէ կապ չունի Արցախի հետ, ադրբեջանական այն սենսացիոն գնահատականները, թե աշխարհը չի ճանաչում Կատալոնիան, ուրեմն չի ճանաչի նաեւ Արցախը, անհեթեթ ու ծիծաղելի են: Ինչ վերաբերում է  տարածքային ամբողջականությանը՝ ինչ կապ ունի Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930