Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան և Բաքուն ռազմավարական գործընկերներ են. Պուտինը և Ալիևը հանդիպել են

Նոյեմբեր 01,2017 23:03

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն ունեն ռազմավարական գործընկերության բնույթ: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպումն անցկացվել է Թեհրանում ընթացող Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովի շրջանակում, հաղորդում է Ռուսաստանի նախագահական կայքը:

«Մենք պարբերաբար հանդիպում ենք և հեռախոսազրույցներ ենք ունենում, մշտական կապի մեջ ենք, և դա բնական է, քանի որ մեր երկրների միջև հարաբերությունները յուրահատուկ բնույթ են կրում: Անկասկած, դա ռազմավարական գործընկերության բնույթ է:

Մենք Ձեզ հետ գիտենք՝ քանի թելերով են կապված Ադրբեջանը և Ռուսաստանը: Եվ պետք է նշեմ, որ մեր ջանքերը, ընդհանուր առմամբ, զուր չեն անցնում՝ երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից. նկատի ունեմ առաջին 9 ամիսներին ապրանքաշրջանառության աճը, դա մոտ 62 տոկոս է» ,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ իրենք աշխատում են նաև այլ ուղղություններով՝ «մշտապես խորհրդակցելով տարածաշրջանային խնդիրների շուրջ»:

Իր հերթին Ալիևը նշել է, որ Պուտինի հետ հանդիպումները «միշտ հանգեցնում են լավ արդյունքների», քանի որ իրենք նոր խթան են հաղորդում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն ունեն ռազմավարական բնույթ, և մենք դա այդպես էլ բնորոշում ենք: Համագործակցում ենք բոլոր ուղղություններով. մարդասիրական ոլորտում, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, ռազմատեխնիկական: Հետևաբար` սա ընկերների, հարևանների, մոտ գործընկերների լիարժեք հարաբերություններ են»,- ասել է Ալիևը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930