ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Տ. Նավասարդյանին նույն հիմնարկի 604 խցի դատապարտյալ Հայկ Արմենակի Կյուրեղյանից դիմում
Քանի որ մեկ ամիս առաջ տեղափոխվելու պահանջով դիմել էի ադմինիստրացիա, և արդյունք չեղավ, ապա այժմ պահանջս ներկայացնում եմ գրավոր և հրապարակավ:
Նախ հիշեցնեմ, որ դատերիս ավարտին 27-օրյա հացադուլով պահանջել էի մեկուսացում (մեկուսի խուց)՝ պահանջելով, որ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հետապնդում և կյանքի, առողջության սպառնալիք կա, որից հետո ի վերջո բավարարվեց պահանջս:
Այժմ պնդում եմ, որ նշված պայմանները լիարժեք չեն իրականացվում և պահանջում եմ տեղափոխել ինձ այնպիսի մասնաշենք (5-րդ ) կամ այլ ՔԿՀ, որտեղ կապահովվի լիարժեք մեկուսացում:
Հիմնադիր խորհրդարան