Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ելքի» համակիրը դատախազության հովանավորչության տակ է. Հայկ Ալումյան

Նոյեմբեր 01,2017 22:03

Արթուր Այվազյանի՝ Մանախի, պաշտպան Հայկ Ալումյանը պնդում է, որ «Ելքի» համակիր Հայկ Սարգսյանը դատախազության հովանավորչության տակ է:

Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել, որ 31.03.2017թ ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության նկատմամբ, «ԵԼՔ» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում պահել է ապօրինի ձեռք բերած գործարանային արտադրության 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական սպորտային ռազմամթերք հանդիսացող 7 փամփուշտներով լիցքավորված ինքնաշեն ակոսափող թմբուկավոր հրազեն հանդիսացող ատրճանակ:

«Դատախազությունը մշտական հովանավորչության տակ է վերցրել այս գործով տուժող անձին, հիմա տուժողի ներկայացուցիչը դատախազին բացարկ ներկայացնելով փորձում է տպավորություն ստեղծել, որ այդպես չէ, թե դա ինչ նպատակ է հետապնդում, ով՝ ում, ինչ է ցույց տալիս, դա արդենք քաղաքական ոլորտից է, ես չեմ կարող ասել:

Մենք պետք է դատախազին բացարկ հայտնեինք, չհայտնեցինք, որովհետեւ այստեղ նստած դատախազը չէ ամեն ինչ անում, նա գնա, մեկ ուրիշ գա, էլի նույնն է լինելու: Սա դատախազության հստակ կողմնորոշումն է, հովանավորել այն սուբյեկտին, որը տուժողի կարգավիճակում է: Հովանավորչությունն ակնհայտ է, ինչ այստեղ հիմա տեղի է ունենում, փորձ է քողարկել այդ հովանավորչությունը, այս գործով մի բան է  միայն երեւում՝ նրանց սերտ համագործակցությունը»,- ասաց փաստաբանը:

Արթուր Այվազյանն  էլ հավելեց. «Ես պնդում եմ, որ ՀՀ դատախազությունը, մեղադրանք պաշտպանող դատախազը, եթե իր գործառույթներն իրականացներ, այս գործը չէր հասնի դատարան: Կոնկրետ դատախազ Մովսիսյանը շահագրգռված է  այս գործի ելքով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930