«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում նոյեմբերի 11-ին Երեւանում հանդես կգա 9 անգամ «Գրեմմի» ստացած «Էմերսոն» լարային քառյակը: Նյու Յորքում հիմնադրված խումբը շուրջ հինգ տասնամյակ համարվում է կամերային երաժշտության լավագույն մեկնաբանող: «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգին կհնչեն Հայդնի, Բարտոկի, Բեթհովենի, Վեբերնի ստեղծագործությունները:
Քառյակը կրում է 19-րդ դարի ամերիկացի պոետ եւ փիլիսոփա Ռալֆ Էմերսոնի անունը: The Times-ը գրել է, որ երբ նվագում են «Էմերսոն» քառյակի երաժիշտները, հույս է արթնանում մարդկության հանդեպ:
Ավանդաբար բարձրակարգ դասական երաժիշտների հրավիրած «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը, փառատոնն անց է կացվում ՀՀ նախագահի հովանու ներքո:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ քառյակի պաշտոնական կայքից: