2017 նոյեմբերի 10-ին և 14-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլի երկու հանդիպում՝ հյուրընկալելով համապատասխանաբար Ռուսաստանի և Սերբիայի Մ-21 հավաքականներին: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին` Հայաստանի Մ-21 հավաքականը նոյեմբերի 6-ից 14-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ 21 ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Հենրի Ավագյան «Բանանց»
Սևակ Ասլանյան «Փյունիկ»
Մարկ Գրիգորյան «Էսլինգ» (Ավստրիա)
Պաշտպաններ
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»
Դավիթ Տերտերյան «Փյունիկ»
Հայկ Սարգսյան «Բանանց»
Ժիրայր Մարգարյան «Բանանց»
Գագիկ Մաղաքյան «Բանանց»
Հակոբ Համբարձումյան «Բանանց»
Նարեկ Պետրոսյան «Բանանց»
Կիսապաշտպաններ
Նարեկ Ասլանյան «Փյունիկ»
Վահագն Հայրապետյան «Փյունիկ»
Պետրոս Ավետիսյան «Փյունիկ»
Ալիկ Առաքելյան «Փյունիկ»
Հակոբ Հակոբյան «Բանանց»
Էմիլ Եղիազարյան «Բանանց»
Արամ Քոչարյան «Արարատ»
Հայկ Գալստյան «Շտուտգարտ» (Գերմանիա)
Հարձակվողներ
Էրիկ Պետրոսյան «Փյունիկ»
Ռոբերտ Մինասյան «Փյունիկ»
Գրիգոր Աղեկյան «Արցախ»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա