Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք նման ենք դանդաղ շարժվող գնացքի». Գագիկ Մակարյանը Doing Business-ի արդյունքների մասին

Նոյեմբեր 01,2017 20:50

«Հետ գնալը չի նշանակում, որ մենք ոչինչ չենք արել»,-արձագանքելով երեկ հրապարակված  Doing Business-2018-ի արդյունքներին, համաձայն որոնց, Հայաստանն 9 հորիզոնականով զիջել է դիրքերը` նախորդ տարվա 38-րդ տեղից իջնելով ու այս տարի հայտնվելով 47-րդ տեղում, ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը:

Ըստ նրա Մյուս երկրները, պարզապես իրենց կատարած արագ բարեփոխումներով Հայաստանից առաջ են անցել. «Եթե հաշվի առնենք, որ հարեւան երկրները ավելի արագ են բարեփոխումները կատարել, մենք նման ենք դանդաղ շարժվող գնացքի: Մյուսները մեզնից արագ են անցել, բայց մենք էլ տեղում կանգնած չենք մնացել: Օրինակ, եթե մյուսներն ավելի քիչ բարեփոխումներ կատարեին, հիմա մենք նույն մեր 38-րդ տեղը կպահպանեինք կամ էլ շատ քիչ հետ կգնայինք, բայց մենք 9 միավորով ենք հետ գնացել: Բայց դրա փոխարեն տեսեք Վրաստանն 9-րդ տեղում է, առաջին տասնյակի մեջ է»,-ասաց պարոն Մակարյանը:

Ըստ նրա, որպեսզի մենք Doing Business-ով առաջ շարժվեինք կամ նույն տեղում մնայինք,շատ ավելի ու արագ բարեփոխումներ պիտի կատարեինք` ավելի մեծ ցուցանիշներով. «Որովհետեւ, հիմա, տնտեսական մրցավազքի պայմաններում, երկրները փորձում են ինչքան հնարավոր է, իրենց դիրքերը լավացնել համաշխարհային բանկի Doing Business-ում, որպեսզի ավելի գրավիչ պետություններ դառնան, ներդրումներ խթանեն իրենց երկրներ եւ այլն, որովհետեւ այսօր պետությունների շահերը շատ ավելի արտահայտված են, ավելի ուժեղ են արտահայտվում տնտեսական որեւէ տեսանկյունից: Չնայած բավականին աշխատանքներ արվել են կառավարության կողմից, 49 միջոցառում է մշակված կառավարության հետ համատեղ, որոնք պիտի արվեն` եկող տարվա` 2019 թվի Doing Business-ով առաջ գնալու համար, բայց այս պահին մենք զիջեցինք»:

Գագիկ Մակարյանի խոսքով, ճիշտ է 47-րդ տեղն էլ վատ տեղ չի, բայց դրսից նայողի համար Հայաստանը դեռ շատ գրավիչ չի թվա: Ըստ նրա Վրաստանն ավելի արագ ու ավելի ճիշտ է իր բարեփոխումները կատարում, քան` Հայաստանն, այդ պատճառով էլ նա հայտնվել է առաջին տասնյակում:

Aravot.am-ը Doing Business-ի արդյունքների վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից: Ի պատասխան հայտնեցին, որ «Համաշխարհային բանկի Doing business երեկ հրապարկված զեկույցում առկա վերլուծության շուրջ կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ։ Մեկնաբանություններ ու գնահատականներ կտրվեն շուտով»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930