Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թո՜ւյլ տուր հրեշտակիս…

Նոյեմբեր 01,2017 21:07

Թույլ տուր հրեշտակիս դիպչել քեզ՝ ամպերից ծնվող շունչը խառնել մազերիդ, մատներով ալիքներ բացել, այլապես ես կխեղդվեմ կարոտի ալիքների մեջ: Ոչինչ, որ ծովափին մենակ եմ. հրեշտակս կօգնի թռչելով մյուս ափ հասնել, որպեսզի հանկարծ տաք ալիքներիդ չդիպչեմ ու չսուզվեմ…

Թույլ տուր հրեշտակիս գրկել քեզ՝ մառախուղից սնվող փետուրները սահեցնել պարանոցիդ վրայով, համբուրել ճակատդ, այլապես ես միայն Արեւին կուզենամ համբուրել՝ հեռվից ու աչքերով: Ոչինչ, որ մայրամուտին էլի մենակ կմնամ. հրեշտակս համբույրս կբարձրացնի շա՜տ վերեւ…Արգելում եմ ինձ գրկել քեզ, գոնե հրեշտակս թող գրկի՝ պինդ, տաք ու ընդմիշտ, ինչպես Արեւն է գրկում ծովը…

Թույլ տուր հրեշտակիս լինել քո ստվերն ամենուր՝ արթնանալիս քեզ գրկել լույսով, իսկ երբ քնես՝ համբուրել խաղաղությամբ: Ոչինչ, որ հաջորդ արեւածագը մենակ կվայելեմ. հրեշտակս ականջիս կշշնջա, որ լույսն ամենաթանկ բանն է աշխարհում, իսկ գուցե՝ քեզանի՞ց էլ թանկ…Չէ, այդ մի հարցի պատասխանը չգիտեմ, ավելի լավ է՝ չիմանամ. թող միայն հրեշտակս իմանա…

Թեկուզ եւ չես հավատում նրա գոյությանը, թույլ տուր ես լինեմ քո հրեշտակը…

Լուսանկարը՝ հեղինակի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930