Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ազոխի քարանձավ» պետական բնապատմական արգելոցի մի որոշակի հատված բաց կլինի այցելուների համար

Նոյեմբեր 01,2017 20:25

«Ազոխի քարանձավ» պետական բնապատմական արգելոցի մի որոշակի հատված բաց կլինի այցելուների համար: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության մշակույթի երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը: «Քարանձավը 2014 թվականից պետական բնապատմական արգելոցի կարգավիճակ է ստացել, և այնտեղ պեղումները պարբերաբար շարունակվում են: Այն այժմ փակ է այցելուների համար, չնայած որ ոմանց հաջողվում է ներս մտնել, ինչը մեր անուշադրության հետևանքն է: Առաջիկայում միջոցներ կձեռնարկվեն և մի որոշակի հատված բաց կլինի հանրության համար»,- պարզաբանում է նախարարը` հավելելով, որ այցելուների հաճախակի մուտքը քարանձավի ներս վնասում է քարանձավի ներքին էկոհամակարգի հավասարակշռությունը:

Արցախի պետական պատամաերկագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը` խոսելով Ազոխի քարանձավում իրականացված պեղումների և գտածոների վերաբերյալ նշում է, որ քարանձավում առաջին ուսումնասիրությունները իրականացվել են 1968 թվականին: «Խորհրդային տարիներն էին և ամեն ինչ վերահսկվում էր Ադրբեջանի կողմից: Արդյունքում պեղումների ընթացքում գտնված նյութերը` այդ թվում և 300 հազար տարվա վաղեմության նեանդերթալ նախամարդու ծնոտոսկրը տարվել են Ադրբեջան և այժմ ցուցադրվում են Ադրբեջանի պատմության թանգարանում:

Սակայն 2002 թվականին եվրոպացի հնագետների կողմից վերսկսած պեղումների արդյունքում գտնված աշխատանքային գործիքները և կենդանիների մնացորդները հանձնվել են այս թանգարանին և ցուցադրվում են մեզ մոտ»,- մանրամասնում է թանգարանի տնօրենը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930