Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վարագավանի համայնքապետարանի շենքի ցուցանակը հին է, անձրեւներից տուժած: Ցուցանակի շրջանակը հնաոճ է: Ցուցանակին պատկերված դրոշի գույները լղոզված են:
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ 2016թ. հունվարի 1-ի դրությամբ 748 բնակիչ ունեցող Վարագավան համայնքի 2017թ. բյուջեն ծախսերի գծով կազմել է 15 միլիոն 943 հազար 500 դրամ: Այդ ծախսերի մեջ համայնքապետարանի նոր ցուցանակ ձեռք բերելու նպատակով գումար նախատեսված չի եղել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ