Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սիրիան բարձր է գնահատում ՀՀ քաղաքական ղեկավարության անփոփոխ հավասարակշիռ կեցվածքը սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում:

Նոյեմբեր 01,2017 19:40

Հոկտեմբետի 31-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպեց Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նորըտնիր նախագահ Համմուդա Սաբբաղի հետ: Հանդիպմանը ներկա էին Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները՝ նախագահ Նորա Արիսյանի գլխավորությամբ, խորհրդարանի այլ անդամներ:

Ողջունելով Հասյաստանի դեսպանին՝ Համմուդա Սաբբաղն ընդգծեց, որ Սիրիան բարձր է գնահատում ՀՀ քաղաքական ղեկավարության անփոփոխ հավասարակշիռ կեցվածքը սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում:

Անդրադառնալով հայ-սիրիական հարաբերություններին՝ ՍԱՀ ԺԺ նախագահը դրանք բնութագրեց որպես պատմական խոր արմատներ ունենցող և միևնույն ժամանակ մշտապես զարգացող:

Խոսելով երկու ժողովուրդների բարեկամության մասին՝ Համմուդա Սաբբաղը նշեց, որ հայերը Սիրիայի անբաժան մասն են կազմում և, սիրիացի ժողովրդի հետ անցնելով պատմական ուղի, մեծ ներդրում են ունեցել երկրի տնտեսության, մշակույթի և քաղաքականության մեջ, այդ թվում որպես խորհրդարանի պատգամավորներ: Այս համատեքստում նա առանձնացրեց ՍԱՀ ԺԺ Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, հայազգի պատգամավոր Նորա Արիսյանի ակտիվ ներդրումը հայ-սիրիական խորհրդարանական կապերի ամրապնդման և խորացման գործում:

Ըստ Սիրիայի խորհրդարանի նախագահի՝ պառլամենտական դիվանագիտությունը մեծ ներուժ է պարունակում երկկողմ հարաբերությունների զարգացման համար, և Հայաստանի ու Սիրիայի խորհրդարանները պետք է օգտագործեն այդ ներուժը՝ առաջին հերթին բարեկամական խմբերի փոխայցելությունների միջոցով:

Իր հերթին դեսպան Փոլադյանն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Սիրիայում ծավալվող իրադարձություններն ու դրանց շուրջ տեղի ունեցող զարգացումները և, ելնելով հայ-սիրիական բարեկամական հարաբերություններից, որոշում է կայացրել շարունակել Դամասկոսում և Հալեպում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքները: Նա հավելեց, որ Հայաստանը հնարավորության սահմաններում փորձում է օգտակար լինել բարեկամ Սիրիրայի ժողովրդին: Այդ նպատակով ՀՀ նախագահի հանձնարարությամբ և ռուսական կողմի աջակցությամբ մի քանի անգամ մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա:

Խոսելով երկկողմ հարաբերություների մասին՝ դեսպանը նշեց. «Անկախությունից հետո Սիրիան առաջին պետություններից էր, որի հետ Հայաստանը ստորագրեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հուշագիր: Երկկողմ հարաբերությունների քսանհինգամյա պատմության ընթացքում երկու պետությունների միջև ձևավորվել է իրավապայմանագրային լուրջ բազա, որը ներառում է 60 փաստաթուղթ ամենատարբեր բնագավառներում: Սիրիայի հետ համագործակցությունը մեծ կարևորություն է ներկայացնում Հայաստանի համար»:

Խոսելով հայ-սիրիական դարավոր պատմամշակութային և առևտրատնտեսական կապերի մասին՝ դեսպանն առանձնահատուկ ընդգծեց սիրիացի ժողովրդի բացառիկ դերը օսմանյան յաթաղանից փրկված հայ տարագիրների կյանքում: Ապա հավելեց, որ ավելի քան մեկ դար առաջ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի փրկության գործում սիրիացի բարեկամ ժողովրդի անգնահատելի վերաբերմունքն անջնջելի հետք է թողել հայ իրականության մեջ և շնորհիվ այդ վերաբերմունքի հայերը Սիրիայում շտկեցին իրենց մեջքը, ինտեգրվեցին նրա հասարակությանը, դառնալով լիիրավ քաղաքացիներ:

Զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի վերջերս Սիրիա կատարած այցի կապակցությամբ և հույս հայտնեցին, որ այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվաղությունները հիմք կհանդիսանան հետագա արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպման ավարտին դեսպան Ա.Փոլադյանը Համմուդա Սաբբաղին փոխանցեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը՝ ՍԱՀ խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան իր կարևոր և պատասխանատու առաքելության մեջ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930