Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Հովհաննիսյանը` մերժելի նախագծի եւ օտարալեզվությունը մանկապարտեզներ մտցնելու մասին

Նոյեմբեր 01,2017 18:40

Aravot.am-ը «Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման անդամ Արմեն Հովհաննիսյանից հետաքրքրվեց` ի՞նչ կարծիքի է «Նախադպրոցական կրթության մասին օրենքի նախագծի վերաբերյալ, արդյոք վտանգավոր կետեր չի՞ տեսնում այդ օրենքում:

Մասնավորապես նախագծի 8-րդ հոդվածի մաս 3-րդում նշված է . «Օտարերկրյա քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող կամ երկքաղաքացու, ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, մյուսը` օտարերկրացի, երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է ծնողը (նրանց օրինական ներկայացուցիչը)՝ անկախ ազգային պատկանելու­թյու­նից»:

Իսկ 10-րդ հոդվածի 4-րդ մասի կետ 2.1-ում ասվում է. «Ուսումնական հաստատությունները կարող են միջազգային նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնել և օտար լեզուներով կրթություն կազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Ուսումնական հաստատությանը օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Օտար լեզվով նախադպրոցական կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները»:

«Դեռ օտարալեզու դպրոցների դեմ պայքարի թեժ շրջանում դավադիրները, իսկ ես այս ամենը հայերենի դեմ մտածված և կազմակերպված գործելակերպ եմ համարում, փորձում էին թյուրիմացության մեջ գցել հանրությանը, պնդելով, թե փոփոխությունը վերաբերվում է միայն ավագ դպրոցին։ Դեռ այն ժամանակ մենք նշում էինք, որ օտար լեզուն «մայրենի լեզվի պես» իմանալու համար օտարալեզու կրթության շրջանակը օբյեկտիվորեն պիտի ընդլայնվի՝ մինչ մսուր և ընտանիք։ Այս օրինագիծը վառ ապացույցն է, որ այդպես էլ կա: Սա նույն անընդունելի, մերժելի գծի շարունակությունն է նույն շրջանակի կողմից»,-ասաց Արմեն Հովհաննիսյանը։

Թեմայի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում մտահոգություն է հայտնել «Ելք» դաշինքի Երեւանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը: Նրա ձեւակերպմամբ, օտարալեզվությունը պաշտոնապես ցանկանում են մտցնել մանկապարտեզներ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Ներկայիս կրթության նախարարից ամեն ինչ էլ սպասելի է: Ենթադրում եմ, որ նա իր դաշնակցական ընկերների հետ սեղանի շուրջը նստած ժամանակ ազգային-հայրենասիրական երգեր երգելիս կլինի, բայց հենց գալիս է աշխատանքի, սկսում է օտարալեզու կրթությունը խթանելու մասին օրենքի նախագծեր կամ էլ հայեցակարգեր մշակել: Հիմա էլ հերթը հասել է նախադպրոցական կրթությունը ապազգային դարձնելուն: Ամեն անգամ մի քանի ամսով նախարար է աշխատում, պոպուլիստական ելույթներ ունենալով` կրթության ոլորտի հերն անիծում ու դուրս գալիս: Հետո նորից է գալիս նախարար աշխատելու…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930