Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը պատմության թանգարանի ջարդված սեղան, աթոռները պատրաստ է նվիրել աղմուկ հանողներին

Նոյեմբեր 01,2017 18:30

Այսօր Գյումրիում պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե Հայաստանի պատմության թանգարանից ի՞նչ գույք են հանել վաճառքի, որի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց․«Էքսպոնատներ չեն վաճառվում, դրանք կոտրված-ջարդված սեղան, աթոռներ են՝ դեռևս 70-80-ական թվականներից մնացած, որոնք դուրս գրման ենթակա են, բայց ես կտրականապես դեմ եմ որևէ իր, ապրանք դուրս գրելուն, դրա համար դուրս են հանվել վաճառքի։

Որևէ էքսպոնատ որևէ թանգարանից չի կարող վաճառվել։ Դե գիտեք, երբեմն մարդիկ մեծ աղմուկ հանելու համար փորձում են խեղաթյուրել բառը, գրել էքսպոնատ, այնինչ այդ Էքսպոնատն ընդամենը կոտրված աթոռ է։ Այդ աղմուկ հանողներին կարող եմ նվիրել այդ սեղան, աթոռները, եթե կարող են օգտագործել»։

Նունե  ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930