Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զոյա Գևորգյան. բարոյական և ազնի՞վ է իմ մրցակցի կողմից իր օգտին ձայներ հավաքագրելու համար լրացուցիչ 10 հազարական դրամ աշխատողներին տալը

Նոյեմբեր 01,2017 17:49

Գեղամասար միավորված համայնքի համայնքապետի թեկնածու Զոյա Գևորգյանի բաց նամակը ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ԱԱԾ տնօրենին, ՀՀ տարածքային և զարգացման, ՀՀ պաշտպանության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության և գիտության նախարարներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ ԿԸՀ նախագահին.

Հարգարժան պարոնայք.

Ես` Զոյա Գևորգյանս, որպես համայնքի ղեկավարի առաջադրված թեկնածու ուզում եմ հայտնել, որ երեկ իմ մրցակից Հակոբ Ավետյանի շտաբի անունից տարածված հայտարարության տեքստն իրականում այլ ուժերի ինտրիգներն են:

Նախ ասեմ, որ ներկա եմ եղել (ս/թ հուլիս-օգոստոս ամիսներին) հրավիրված «ժողովներին» և լսելով թե ինչ ստեր են տարածվում, օրինակ` ոմանց թվում էր, թե իրենք են ձևավորել այս միավորված համայնքը և ինքն էլ պետք է առաջադրեն այն թեկնածուին, ում որ կամենան: Ինքս հրաժարվեցի մասնակից լինել հետագա խարդավանքներին, որը տանում էր բախման տեղաբնակների և 1988թ. ից հետո տարածաշրջանում վերաբնակեցված մեր եղբայրների և քույրերի միջև: Միաժամանակ հայտնում եմ, որ այդ շրջանակների սադրանքով էր, որ համայնքների միավորման դեմ տեղի ունեցավ Սոթքի մայրուղու փակումը, ակցիաները: Հենց այդ շրջանակների պարտադրանքով էլ կարտոֆիլագործ, պետական և համայնքային աշխատանքի որևէ փորձ չունեցող Հակոբ Ավետյանը առաջադրվել է որպես միավորված համայնքի ղեկավարի թեկնածու:

Իսկ հիմա խոսենք իրենց կողմից բարձրաձայնված այսպես ասած` արդարության բացակայության և իբրև թե այլ արատավոր ընտրական բարքերի մասին. Հետաքրքիր է, արդյոք բարոյական և ազնիվ է իմ մրցակցի կողմից բերքահավաքի վերջին աշխատանքային օրը իր օգտին ձայներ հավաքագրելու համար լրացուցիչ տաս հազարական դրամ աշխատողներին տալը, կամ անվճար կարտոֆիլի սերմացու բաժանելը, կամ հիվանդներին իբր թե դրամական օգնություն տալը, բայց ձայն տալու պայմանով: Ի՞նչ է ակնհայտ չէ, որ այս ամենն ընտրություններում շատ ձայներ հավաքելու համար են, արդյոք այս ամենը ընտրարշավի խախտումնե՞ր չեն, ի դեպ` սա դեռ ամենը չէ: Եվ մի՞թե փախստականներով բնակեցված համայնքներն իր «պապենական կալվածքը» համարող և բոլոր հարցերը «լուծող» ն է վճռելու ընտրապայքարի և ընտրությունների արդյունքը: Նման բան լինել չի կարող ու մենք պայքարելու ենք մինչև վերջ:

Հ.Գ Իմ մասով էլ ասեմ, որ տիրապետում եմ տարածաշրջանի իրական հոգսերին ու տեսնում եմ դրանց լուծման եղանակները, որտեղ ի դեպ՝ չկա և չի կարող լինել գողություն, օրինակ` խոզ գողանալով և հետևաբար մեծ հավանականությամբ քրեական պատմությունների մեջ հայտնվելով հարստություն կուտակել: Խոզի գողության պահն, ի դեպ, պատահական եկավ մտքիս, խնդրում եմ չկապել տարածաշրջանում որևէ անձի կողմից նմանատիպ գողություն կատարած լինելու հետ, գուցե գտնվի մարդ, ով այս տողերը կարդա ու ինչ–ինչ տհաճ հիշողություններ ունենա, դժվար է ասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930