Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդան Պապիկյանն «Անկախության բանակի» շարքերում մասնակցել է Երասխավանի մարտերին, որի ժամանակ էլ անհայտ կորել է

Նոյեմբեր 01,2017 17:33

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արցախյան հերոսամարտի մասնակից Վարդան Պապիկյանի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողությանը: Խաչքարի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Վարդան Պապիկյանի քրոջը՝ Հայկուհի Պապիկյանին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են խաչքարի օրհնության կարգ:

Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի գողտրիկ անկյունում բացված խաչքարը, բանախոսների հավաստմամբ, յուրօրինակ պատգամ կլինի բոլոր այն հայորդիների համար, ովքեր անձնվիրաբար կծառայեն ու անառիկ կպահեն հայրենիքի սահմանները:

Վարդան Պապիկյանի քույրն էլ՝ Հայկուհի Պապիկյանը, նկատել է, որ խաչքարի տեղադրումն իրենց ընտանիքի համար Երասխավանի մարտի ժամանակ անհայտ կորած իր եղբոր յուրօրինակ վերադարձի խորհուրդ և նշանակություն ունի, ինչի համար իր երախտագիտությունն է հայտնել նախաձեռնության հեղինակներին և այն կյանքի կոչողներին:

Հարկ է նշել, որ քաջարի հայորդին Արցախյան ազատամարտի ամենաերիտասարդ մասնակիցներից մեկն է եղել, ով 1990 թվականի հունվարի 18-ին «Անկախության բանակի» շարքերում մասնակցել է Երասխավանի մարտերին, որի ժամանակ էլ անհայտ կորել է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930