Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանին ի հիշատակ՝ առաջիկա օրերին նախատեսված ներկայացումները Թատրոնում հետաձգվել են։
Գյումրու թատրոնի նոյեմբերի 3-ի և 4-ի հյուրախաղային ներկայացումները տեղափոխվում են նոյեմբերի 6 և 8: «Սիրո CASTING» ներկայացումը նոյեմբերի 3-ի փոխարեն կարող եք դիտել նոյեմբերի 8-ին, իսկ «Եվ երկինքէն երեք աթոռ ինկավ» ներկայացումը նոյեմբերի 4-ի փոխարեն՝ նոյեմբերի 6-ին:
Գնված տոմսերն ուժի մեջ են (տեղ. հեռ.՝ 099 889 779)։
Նոյեմբերի 2-ին Ռուսական թատրոնում նախատեսված «Ալիսան» և «Մենք» ներկայացումները տեղափոխվել են նոյեմբերի 7, ժամը 19:00 :
Նոյեմբերի 5-ին նախատեսված «Խանումա» և նոյեմբերի 10, 11- ին` «Իդեալական տղամարդը» ( պրեմիերա) ներկայացումները ևս կհետաձգվեն. կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։ Տոմսերն ուժի մեջ են:
Թատրոնի խաղացանկային բոլոր ներկայացումները կվերականգնվեն նոյեմբերի 24-ից:
ՀՀ մշակույթի նախարարություն