Լրահոս
Օրվա լրահոսը

Մանախի գործով դատախազին բացարկի միջնորդություն ներկայացվեց

Նոյեմբեր 01,2017 16:41

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Ելք» դաշինքի համակրի նկատմամբ բռնություն գործադրելու գործով դատական նիստին այսօր տուժողը դատարան չէր ներկայացել: Ըստ նրա ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի՝ վնասվածք ունենալու պատճառով:

Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանին՝ Մանախ մականունով, մեղադրանք է առաջադրվել, որ նա 31.03.2017թ ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության նկատմամբ, «ԵԼՔ» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում պահել է ապօրինի ձեռք բերած գործարանային արտադրության 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական սպորտային ռազմամթերք հանդիսացող 7 փամփուշտներով լիցքավորված ինքնաշեն ակոսափող թմբուկավոր հրազեն հանդիսացող ատրճանակ:

Տուժողի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը դատախազ Սմբատ Մովսիսյանի բացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց՝ պատճառաբանելով, որ նա կանխակալ վերաբերմունք ունի գործով: Իր միջնորդությունը փաստաբան Բաղդասարյանը հիմնավորեց այսպես. «Քրեական գործի նախաքննության ավարտից հետո գործի նյութերին ծանոթանալով՝ միջնորդություն եմ ներկայացրել վարույթ իրականացնող մարմին, որ քրեական գործը քննվել է թերի ու առաջ չի քաշվել վարկած, որ Արթուր Այվազյանի դիտավորությունն ուղղված է եղել խոչընդոտել «Ելքի» անդամների քարոզչությունը»:

Ըստ փաստաբանի՝ իր միջնորդությունը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ, ինչի մասին տուժող կողմը տեղեկացել է օրեր անց, արդյունքում՝ զրկվել վարույթ իրականացնող մարմնի որոշումների բողոքարկման կարգից:

Դատախազն էլ ասաց, որ միջնորդությունն անհիմն է ու ենթակա է մերժման: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի քսանյոթին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930