Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանանց գաղութում մեծ մասն իրենց ամուսիններին սպանել էր կամ ծեծել» (Տեսանյութ)

Նոյեմբեր 01,2017 16:21

Aravot.am-ն այսօր հոգեբան Իրինա Ծատուրյանից (լուսանկարում), որը քննարկում էր Ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագծի լավ ու վատ կողմերը, հետաքրքրվեց, թե Հայաստանում որքան է տարածված տղամարդկանց նկատմամբ բռնությունը եւ արդյոք պետք է միայն շեշտը դնել կանանց ու երեխաների բռնության դեպքերի վրա:

Տիկին Ծատուրյանը «Բլից ինֆո» մամուլի ակումբում ասաց, որ երբ ինքը աշխատանքի բերումով այցելել է կանանց գաղութ, այնտեղ կանանց մի ստվար բանակ իրենց ամուսինների սպանության, ծեծելու համար էր դատապարտվել:
«Քանի որ տղամարդու կողմից բռնությունն ավելի շատ է լինում, դրա համար մենք խոսում ենք դրա մասին: Բայց հոգեբանական բռնությունները շատ հաճախ գալիս են կանանցից, որոնք անընդհատ ամուսնուն ասում են` էս ինչ ես հագել, էս ով ես դու, էս ինչ թել ա կախված»:

Տիկին Ծատուրյանի խոսքով նշյալ օրենքի նախագիծը որքան վտանգ, այնքան էլ հնարավորություններ է պարունակում կանխելու բռնությունը, քանի որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, ծնողը երեխայի վրա ձեռք բարձրացնելուց առաջ երկար բարակ կմտածի:

Հոգեբանի կարծիքով, եթե ինտեգրվում ենք համաշխարհային գործընթացներին, այդ օրենքը չընդունել չենք կարող, եւ եթե չընդունենք, կհայտնվենք Մոզամբիկի պես երկրների կարգավիճակում:

Տիկին Ծատուրյանը վստահ է, որ օրենքը զսպող մեխանիզմ է լինելու, քանի որ անպատժելիությունը նպաստում է բռնությանը. «Կանայք գիշերը գնում են ոստիկանություն, գրում, որ իրենց կտտանքների են ենթարկել, իսկ առավոտյան դիմումը հետ են վերցնում: Բա էդ խուլիգանին ո՞նց պատժեն»:

Իրինա Ծատուրյանի կարծիքով, օրենքն իր հետ կբերի խստություն. «Միջնադարում բոլոր ծանր հիվանդությունները, սեռավարակները ծեծելով էր բուժվում, այսինքն` խստությունը պետք է լինի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930