Լրահոս
Օրվա լրահոսը

23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի կրակը սկսեց ճամփորդությունը Հարավային Կորեայում

Նոյեմբեր 01,2017 15:20

2018 թվականին Փհենչհանում կայանալիք 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի կրակն այսօր հասել է Հարավային Կորեա:  «Փհենչհան 2018»-ի կազմկոմիտեին կրակի փոխանցման հանդիսավոր արարողությունը կայացել է երեքշաբթի, Աթենքի «Պանատինաիկոս» ստադիոնում՝ վառման արարողությունից յոթ օր անց:

Այսօր ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից 100 օր առաջ օլիմպիական կրակը ինքնաթիռով վայրէջք է կատարել «Ինչհոնա» օդանավակայան: Հանդիսավոր պայմաններում ջահը ընդունել են օլիմպիական չեմպիոն, գեղասահորդ Կիմ Յու Նան եւ Հարավային Կորեայի սպորտի նախարար Դո Չոն Հվանը:

Հարյուր օրվա ընթացքում 7500 ջահակիրներ օլիմպիական կրակը Հարավային Կորեայի տարածքով կտանեն 17 քաղաքներով եւ մարզերով՝ հաղթահարելով խորհրդանշական 2018 կմ:

23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կմեկնարկի փետրվարի 9-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930