Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտածում էի՝ արա՜, էս թուրքերը, էս տականքնե՜րը…ես պետք է մեծանամ՝ մորթեմ, փռթեմ». Խանդոյան

Նոյեմբեր 01,2017 15:08

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատական նիստում այսօր դատավոր Մեսրոպ Մակյանի դեմ ինքնաբացարկի միջնորդության շուրջ կարծիք հայտնեց նաեւ ամբաստանյալներից Վարուժան Ավետիսյանը: Նա պետական մարմիններին մեղադրեց ժողովրդի հանդեպ հանցավոր գործողություններ իրականացնելու մեջ. «Դուք դատավոր չեք, այլ հաշվեհարդարի գործիք: Սա դատավարություն չէ, այլ հաշվեհարդար»:

Մեղադրող-դատախազներն ընդհատեցին նրան՝ դատավորին ասելով, որ հայտարարությունն, ըստ էության, չէ եւ չի վերաբերում քննարկվող նյութին: Տեղից խոսելով՝ ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանը դիմեց դատախազին. «Ձայնդ կտրի՜, երբ տղերքը խոսում են»:

Վարուժան Ավետիսյանը շարունակեց. «Իրավական տեսանկյունից մեր մոտեցումն այն է, որ մենք ռազմագերիներ ենք: Իրականում մենք իրավունքի պաշտպաններ ենք, ապստամբներ, որոնք ապստամբություն են արել: Դա ժողովրդի սրբազան իրավունքն է, որը քրեական օրենսգրքի հետ կապ չունի»:

Ապա արտահայտվեց Արայիկ Խանդոյանը՝ դատավորին հորդորելով թույլ չտալ, որ դատախազներն իրենց «ձայնը կտրեն»:

«Ազգս ճանաչում է ինձ եւ ճանաչում է որպես «Միայնակ գայլ»…Յոթ տարեկան է, երբ լսում էի հորս եւ մեծերի խոսակցությունը, թե ոնց են պապերս զոհվել, ոնց են կոտորվել 1915թ.-ին…լսում էի ու մտածում՝ արա՜, էս թուրքերը, էս տականքնե՜րը, ո՞նց կարելի է…ես պետք է մեծանամ, մորթեմ, փռթեմ, ո՞նց կարելի է ազգիս բնաջնջել: Բանակ գնալու օրս եկավ՝ 1989թ.-ը: Կենտրոնական հավաքակայանում հրամանատարին ասացի՝ «ինձ Աֆղանստան տարեք»: Ռուսերենով ասաց՝ «տղա ջան, տուն գնա»: Ասացի, որ չեմ եկել այստեղ՝ տուն գնալու համար, ինձ բանակ պետք է տանել…Հայ ազգը միշտ եղել է հաց ստեղծող, իսկ այսօր մուրացկանի ձեռք է մեկնում՝ կատարածու-ստրուկների պատճառով»:

Դատախազները կրկին դատավորին հորդորեցին սահմանափակել Խանդոյանի խոսքը, ինչից հետո ազատամարտիկը վիրավորական արտահայտություններ տեղաց դատախազների հասցեին: Դատավորը որոշեց միջնորդության քննությունը հետաձգել: Այնուհետեւ դատավորն անցավ ամբաստանյալների ինքնության ճշտման փուլին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    բառացիօրէն զաւեշտալի, ծիծաղելի կը լինէր, եթէ մարդիկ սպանուած չլինէին… հայ, ընտանիքի հայրեր, հայ հողի վրայ… գոնէ այժմ չե՞ն կարող պարզապէս լռել, եւ մարդավարի կերպով դիմագրաւել իրենց գործած անմիտ արարքի հետեւանքները… (հաճիք մի զայրանաք, “մարդ” բառը անսեռ է…
    թէ ոչ կ’ասէի՝ տղամարդու նման…)

    զոհերի ընտանիքները լսում են այս ամէնը… անոնց վէրքերի մասին մտածող կա՞յ…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930