Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրեմն մենք էդքան խելք չունե՞նք, որ պիտի ուղղորդվենք» (Տեսանյութ)

Նոյեմբեր 01,2017 14:41

«Եթե մեզ նորից մերժեն`խոստանում ենք, ամբողջ Հայաստանի առեւտրականներին ոտքի հանել եւ երկրով մեկ բողոքի ակցիաներ կազմակերպել»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում նման սպառնալիք հնչեցրեց «Համերաշխություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ներսիսյանը:

Հիշեցնենք, երեկ «Առինջ մոլի» եւ այլ տոնավաճառների առեւտրականները ԱԺ-ի մոտ բողոքի ցույց էին անում՝ ընդդեմ հարկային քաղաքականության: Նոր հարկային օրենսգիրքը ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Առեւտրականները պահանջում են, որ օրենսգիրքը ետ բերեն խորհրդարան եւ կատարեն իրենց ասած փոփոխությունները`կրճատեն փաստաթղթաշրջանառությունը: Նրանք հրաժարվում են պետության կողմից տրամադրվող անվճար հաշվապահներից`երկու պատճառով`չեն վստահում եւ հարցնում են`իսկ «մեր հաշվապահներն ի՞նչ անեն, արտագաղթե՞ն»:

Երեկ բողոքավորներին հանդիպել էին ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: Միքայել Մելքումյանը խոստացել է, որ նրանց պահանջները գրավոր կներկայացնի վարչապետին եւ ՊԵԿ նախագահին, կփորձի հասնել առեւտրականների համար ցանկալի արդյունքների:

Մանրամասները` տեսանյութում

Aravot.am-ի հարցին`խոսակցություններ կան, որ Գագիկ Ծառուկյանի կողմից են ուղղորդվում այս բողոքի ցույցերը, բանախոսները հակադարձեցին. «Սուտ է, նման բան չկա: Ուրեմն մենք էդքան խելք չունե՞նք, որ պիտի ուղղորդվենք»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930