Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ կինն ինձ երբեք պարտված հայացքով տեսած չկա». Պավել Մանուկյան

Նոյեմբեր 01,2017 14:38

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` 2016թ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով դատական նիստում դատավոր Մեսրոպ Մակյանի դեմ ինքնաբացարկի միջնորդության քննության ժամանակ խոսքի իրավունքից օգտվեց նաեւ ամբաստանյալներից Պավել Մանուկյանը («Ապարանցի Պավլիկ»):

«Երբ առաջին անգամ զենք եմ վերցրել ի շահ իմ ճնշված ազգի, դա եղել է 28 տարի առաջ: Հիմա մի հարց եմ ուզում տալ՝ դուք այս գործին ծանոթ եք»,-դիմեց նա դատավորին: Մեսրոպ Մակյանն արձագանքեց. «Իհարկե…»: Մանուկյանը շարունակեց. «Մեր արարքը եւս, սա ի՞նչ կապ ունեն իրար հետ…ես նույն այդ հոդվածներով դատապարտվել եմ նաեւ թուրքական՝ ադրբեջանական պետության կողմից…այսինքն, առ այսօր ժողովրդիս կարգավիճակը չի փոխվել: Մենք մեր ժողովրդի սիրուց բարձրացանք զոհասեղան, եւ հետ չենք գնալու: 20 տարուց ավելի՝ արդարադատությունում չկա մի բան, որ հայ ժողովրդի դժգոհությունը չառաջացնի: Եթե սա արտագաղթ եք համարում, ես բռնագաղթ եմ համարում՝ ցեղասպանություն: Եթե դուք այս գործին ծանոթ էիք, մեզ պետք է դատարան կանչեիք՝ որպես ցեղասպանությունը կանխարգելելու փորձ կատարածների, որպես արդարադատության մարտիկների»:

Ապա Պավել Մանուկյանը նկատեց. «Ես տեսնում եմ նաեւ, որ ձեր դեմքին էլ մտահոգություն կա, որովհետեւ սա չոքել է յուրաքանչյուրի դուռը՝ անկախ պաշտոնից: Երբ ես տանը հրաժեշտ եմ տվել ու դուրս եկել, դա արել եմ հաղթանակով հետ գալու համար, ոչ թե պարտված հայացքով…իմ կինը ինձ երբեք պարտված հայացքով տեսած չկա…հիմա էլ ես այդ զոհասեղանին կմեռնեմ, բայց պարտված հետ չեմ գնա տուն: Ձեզ կխնդրեի ազատվել այս ամենից, որպեսզի վերջապես գոնե մեկ արդարադատ դատավոր ունենայինք, որից մեր իշխանությունը վախենում է, իսկ ժողովուրդը՝ հարգում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

(լուսանկարը՝ արխիվային)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nairi Urartatsi says:

    Երիցս ճիշտ ես, Պավլիկ ջան: Թեկուզ հենց էն հանգամանքը, որ Զեր արածը իշխանւտըւններին
    զգաստացնելու, ազգադավութտյունից հետ պահելու քաղաքական եւս մի քաղաքական քայլ էր,
    որը՝ քրեականացնելով փորձում են շեղել ժողովրդին ու միջազգային հանրությանը:
    Չմոռանանք, որ մինչ Սասնա Ծռերի գործը, տեղի են ունեցել բազում խաղաղ երթեր ու ցույցեր,
    որոնց պահանջներից ոչ մեկ չի կատարվել, հակառակ՝ ցրվել են բիրտ ու կոպիտ եղանակներով:
    Դրա գագաթնակետը եղավ 2015թ. նոր տարվա տօնածառը, որի արդյունքում ծեծի ու նվաստացման ենթարկվեցին միանգամայն անմեղ քաղաքացիներ: Այդ թվում ոստիկանների
    սադրիչ գործողությունների արդյունքում կալանավորվեց Գևորգ Սաֆարյանը, ով մինչ այսօր
    ապօրինի մնացել է ճաղերի հետևում: Այնպես որ, Պավլիկ ջան, ցանկացած պրոցես նաև ուսուցողական է: Հույս ունեմ, Զեր օգնությամբ մեր վայ դատավորները մի օր կազատագրվեն
    կապանքներից, վերջապես հայ մարդ կզգան եւ իսկապես արդարադատություն կիրականացնեն՝
    զանազանելով մեղավորին անմեղից: Պինդ կացեք, տղերք…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930