Մեծամորի ատոմակայանը փակելու մասին քննարկումները նախաձեռնվում են արհեստականորեն և որևէ կապ չունեն իրականության հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«ԵՄ համաձայնագրի շրջանակում այդ կետը ձևակերպված է ենթադրաբար՝ նկատի ունենալով Մեծամորի ատոմակայանի շահագործման օբյեկտիվ ժամկետները: Հայաստանի կառավարությունը 2014թ. մարտին որոշում էր կայացրել երկարաձգել հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը: Դրա ֆինանսավորումը կիրականացվի 270 մլն դոլարի ռուսական պետական արտահանման վարկով և 30 մլն դոլարի դրամաշնորհով… Կարևոր է նշել, որ ատոմակայանը գործում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության բոլոր չափանիշներին համապատասխան, և դա միջազգային մասնագիտացած հաստատությունների եզրակացությունն է»:
Պատասխանելով լրագրողի այն պնդմանը՝ արդյոք նոյեմբերին ԵՄ համաձայնագրի կնքումից հետո ատոմակայանը չի փակվի՝ Սարգսյանն ասել է. «Ոչ, ոչ: Համաձայնագրում նման կետ չկա»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ