Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը կարծում է, որ Հայաստանն ունի զարգացած գյուղատնտեսություն

Նոյեմբեր 01,2017 13:25

Հայաստանում գյուղատնտեսությունը զարգացած է, բայց հետագա աճի մեծ ներուժ ունի: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Սարգսյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելիս նպատակ կար ավելացնել ապրանքաշրջանառությունը Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների հետ:

«Անցյալ տարի մեր արտահանման աճը Ռուսաստան գյուղատնտեսության ոլորտում կազմել է շուրջ 40 տոկոս: Այս տարի այդ ցուցանիշը մի փոքր ցածր է՝ ավելի քան 35 տոկոս: Մենք Հայաստանում լավ տեմպերով զարգացնում ենք գյուղատնտեսությունը: Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ գյուղատնտեսությունը մեզ մոտ շատ զարգացած է, բայց ներուժ կա այն ավելի զարգացնելու համար»,- ասել է նա:

Սարգսյանը հստակեցրել է, որ Ռուսաստան արտահանվող ապրանքների թվում կարող են լինել բանջարեղենը, մրգերը, դրանցից պատրաստված պահածոները, պանիրը…

«Եվ այդ ոլորտի (գյուղատնտեսության-խմբ.) առանձնահատկությունը հենց այն է, որ այստեղ մենք ներկայացնում ենք ոչ թե մեկ մոնոպոլիստ-ձեռնարկատիրության (օրինակ՝ լեռնահարստացուցիչ) արտադրանք: Գյուղատնտեսության մեջ մեզ մոտ զբաղված է ավելի քան 350 հազար ֆերմերային տնտեսություն, ուստի եկամուտները բաշխվում են հավասարաչափ: Եվ դա շատ կարևոր է»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930