Հայաստանը պատրաստ է մրցակցել ռուսական շուկա լոլիկներ մատակարարողների հետ և անգամ նեղել նրանց: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Անպայման»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին՝ պատրաստ է արդյոք Հայաստանը ռուսական շուկայում նեղել լավ հայտնի արտադրողներին:
«Հասկանում եք, երբ որ խնդիրներ են առաջանում մեկի համար, երբեմն դա մյուսների համար վերածվում է հնարավորությունների: Հենց դրանից էլ մենք անցյալ տարի օգտվեցինք: Ռուսաստանը նույնպես զարգացնում են այդ ճյուղը (լոլիկի աճեցում-խմբ.): Բայց շուկան այնքան մեծ է, որ դերակատարների թվի ավելացումն այստեղ ոչ մեկին չի խանգարի, դա միայն օգտակար կլինի»,- ասել է Սարգսյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ