Մոսկվան ու Երևանը մշակում են ճանապարհային քարտեզ՝ համատեղ ներդրումային ֆոնդի շրջանակում նախագծերի իրականացման համար. ֆոնդի միջոցները կարող են օգտագործվել, այդ թվում տեղեկատվական անվտանգության և էներգետիկայի ոլորտներում նախագծերի ֆինանսավորման համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայ-ռուսական ներդրումային ֆոնդի ստեղծման նախագիծը ներկայացվել է 2017թ. հունվարի վերջին: Դրա գործունեությունը կուղղվի այն ճյուղերի ֆինանսավորմանը, որոնք կարող են ապահովել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճ, արդյունաբերական համագործակցության զարգացում:
«Ինչ վերաբերում է ռուս-հայկական ֆոնդին, մենք աշխատանքները շարունակում ենք: Վերջերս դրա ներկայացուցիչները եղել են Հայաստանում: Եթե խոսենք ներդրումների համար ոլորտների մասին, ապա դրանց թվում են ՏՏ տեխնոլոգիաները, էներգետիկան, բարձրտեխնոլոգիական արտադրանքը… Այժմ կողմերն աշխատում են ճանապարհային քարտեզի վրա»,- ասել է Սարգսյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ