ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկներ Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում և Հանրապետական բժշկական կենտրոնում հանդես են եկել «Դեղամիջոցներով բուժման ժամանակակից մոտեցումները» և «Ցավազրկողների կիրառումը» թեմաներով դասախոսություններով:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի թոքաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարինե Պետրոսյանն ասել է, որ իրենց այցերով փորձում են որոշակի ներդրում ունենալ ԱՀ առողջապահության զարգացման գործում:
«Մենք այսօր Արցախի մեր գործընկերների հետ խոսել ենք բրոնխյալ ասթմայի, մասնավորապես՝մինչև 5 տարեկան երեխաների մոտ այս հիվանդության ախտորոշման և բուժման հարցերի վերաբերյալ:
Մենք պետք է բրոնխյալ ասթմա ունեցող երեխաների հետ սովորենք այնպես աշխատել, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում»,-ասել է Մ. Պետրոսյանը:
ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակության բժշկագիտական կենտրոն»-ի մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանն էլ իր խոսքում նշել է, որ իրենց այցի հիմնական նպատակը մասնագիտական գիտելիքներով կիսվելն է:
Նյութի մանրամասները կարդացեք «Արցախպրես»–ի կայքում