Հոկտեմբերի 31-ին Իջեւան քաղաքում հանդիսավորությամբ բացվեց նախադպրոցական հաստատություն`«Էվրիկա զարգացման կենտրոնը»: Կենտրոն են հաճախում 3-6 տարեկան երեխաներ: Այդտեղ երեխաների համար համապատասխան պայմաններ են ստեղծված, հաստատության հիմնական ուղղվածությունն են անգլերեն, ռուսերեն լեզուները, նաեւ՝ շախմատը: Նախադպրոցական հաստատությունը մասնավոր է:
Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը նախադպրոցական հաստատության բացման ժամանակ հայտարարել է, որ համայնքապետարանը հոգատարություն է ցուցաբերում քաղաքի բոլոր նախադպրոցական հաստատությունների նկատմամբ, անկախ այն բանից, դրանք համայնքի ենթակայության տակ են, թե`ոչ: Վ. Ղալումյանը ասել է, որ քաղաքապետարանը մահճակալներ կնվիրաբերի կենտրոնի երեխաների ցերեկային հանգստի համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ