Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանին պատկանող որոշ ընկերություններում ավելացել են հարկային պարտավորությունները. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 01,2017 12:10

Նախորդ տարվա համեմատ հարկային պարտավորություններն ավելացել են նաեւ գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող որոշ ընկերություններում։

Խոսքը մասնավորապես «Ալեքս Հոլդինգի» մասին է։ Փոխարինելով նախկին «Ալեքս Գրիգին» եւ միավորելով գործարարին պատկանող բազմաթիվ ընկերություններ՝ տարեսկզբի ինը ամիսներին այն կատարել է շուրջ 16,2 մլրդ դրամի պարտավորություն։

Ասենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Ալեքս Գրիգը» վճարել էր 11,1 միլիարդ դրամ, իսկ ընթացիկ տարի կատարել է ընդամենը 567 մլն դրամի պարտավորություն։

Այս ցուցանիշները վկայում են, որ հերթական անգամ Ս.Ալեքսանյանը փոխում է այն ընկերությունը, որի միջոցով իրականացնում է իր հիմնական գործունեությունը։ Այդպիսի փոփոխությունները բնականաբար ինքնանպատակ չեն։ Նման ձեւով սովորաբար փորձ է արվում մաքրել նախկինում իրականացված տնտեսական գործունեությունը։

Ավելի քան կրկնապատկվել են թեթեւ արդյունաբերության ոլորտում գործող «Ալեքս տեքստիլ» ընկերության պարտավորությունները։ Թեեւ վճարած հարկերի մեծությամբ այն խոշորների ցանկում այնքան էլ առաջատար դիրքերում չէ։ «Ալեքս տեքստիլը» պետական բյուջե է փոխանցել 272 մլն դրամ։

Ավելի քան 1 միլիարդի հարկային պարտավորություն է կատարել Ս.Ալեքսանյանին պատկանող «Ս եւ Գ» ընկերությունը, որի վճարները նախորդ տարվա համեմատ կրճատվել են շուրջ 500 մլն դրամով։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930