Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանը պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ՝ 100 մլն դոլար սպառազինության վարկի վերաբերյալ

Նոյեմբեր 01,2017 11:52

Մոսկվան մոտ ապագայում Երևանին կտրամադրի գործող համաձայնագրով նախատեսված սպառազինության խմբաքանակը, իսկ արդեն նոր՝ 100 մլն դոլարի վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի բոլոր միջազգային համաձայնությունների ավարտից հետո: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մինչև տարեվերջ մենք կիրականացնենք դեռ նախորդ պայմանագիրը: Այս օրերին մենք սպասում են նոր մատակարարումների, իսկ մինչև տարեվերջ մենք կփակենք նախորդ պայմանագրի հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է նա:

Հիշեցնենք, 2015թ. հունիսին Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանագիր էր ստորագրվել 200 մլն դոլարի սպառազինության մատակարարումների վերաբերյալ:

«Մենք արդեն Երևանում ստորագրել ենք նոր պայմանագիր, այն պետք է անցնի հայկական և ռուսական բոլոր ատյանները, հետո՝ վավերացման գործընթացը, իսկ արդեն դրանից հետո մենք կսկսենք աշխատանքները ռուսական կողմի համապատասխան արտադրողների հետ՝ այդ ծրագիրն իրականացնելու համար: Ցավոք, դա այդքան արագ չի ստացվում»,- ասել է Սարգսյանը:

Համաձայնագրի նախագծի համաձայն, որին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել հոկտեմբերի 12-ին, Ռուսաստանը Հայաստանը կտրամադրի պետական վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների համար: Հայկական կողմը վարկը կօգտագործի այդ արտադրանքի մատակարարման յուրաքանչյուր պայմանագրի արժեքի 90 տոկոսի ֆինանսավորման համար: Կանխավճարը պետք է կազմի ոչ պակաս, քան պայմանագրի արժեքի 10 տոկոսը:

Համաձայնագրի նախագծում նշվում է, որ վարկը տրվում է 15 տարի մարման ժամկետով՝ 3 տոկոս տոկոսադրույքով:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930