Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բանկերի վրա կիբերհարձակում է իրականացվում. «Կասպերսկու լաբորատորիա»

Նոյեմբեր 01,2017 11:38

«Կասպերսկու լաբորատորիա» հակավիրուսային ընկերությունը հայտնաբերել է նոր թիրախային կիբերհարձակում Ռուսաստանի, Հայաստանի և Մալազիայի բանկերի վրա: Հարձակումը ստացել է Silence անվանումը: Փորձագետները պարզել են, որ հարձակման առաջին ալիքը սկսվել է դեռ 2017թ. հուլիսին, իսկ նորն այժմ էլ ընթացքի մեջ է:

«Վարակն իրականացվում է ֆիշինգային թիրախային նամակների միջոցով՝ վտանգավոր ներդիրներով: Օրինակ, հարձակվողներն օգտագործում են արդեն վարակված հաստատությունների ենթակառուցվածքները և հաղորդագրություններ են ուղարկում իրական աշխատակիցների անունից: Այդ կերպ նրանք գործնականում որևէ կասկած չեն առաջացնում: Հաճախ տեքստը ունենում է հաշիվ բացելու ստանդարտ հարցման տեսք»,- մեկնաբանել են ընկերությունից:

.chm ֆորմատով վտանգավոր ֆայլը բացելու դեպքում համակարգիչը վարակվում է միանգամից մի քանի տրոյական վիրուսներով: Դրա նպատակն է տեղեկատվություն հավաքել սարքի մասին և դա ուղարկել կառավարող սերվերին: Կորպորատիվ ցանցին հասանելիություն ստանալուց հետո հաքերները հնարավորություն են ստանում ուսումնասիրել բանկի ենթակառուցվածքը, ինչպես նաև հետևել աշխատակիցներին: Տվյալներն ուսումնասիրելուց և վերլուծելուց հետո կիբերհանցագործները գողանում են գումարները:

Նշվում է, որ Silence հարձակումը գրանցվել է մի քանի երկրներում, այն կարող է վկայել խմբի աճող ակտիվության մասին: «Այդ տեխնիկան վերջին ժամանակներում գնալով ավելի շատ է օգտագործվում կիբերհանցագործների կողմից, դա շատ տագնապալից միտում է. դատելով ամեն ինչից՝ նրանք ակտիվորեն կկիրառվեն նաև ապագայում»,- ընդգծել է ընկերության փորձագետ Սերգեյ Լոժկինը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930