Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախագահի աշխատակազմը 410-ից կրճատվելու է մինչեւ 180, Հանրային խորհուրդն ու վերահսկողականը նախագահականից հանվում են

Նոյեմբեր 01,2017 11:32

ՀՀ Նախագահի աշխատակազմի ծախսերը 2018-ի բյուջեի նախագծով զգալի կրճատվել են: 2017-ին այն 4 մլրդ 880 մլն էր, հիմա՝ 2 մլրդ 445 մլն:

Այսօր բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն ասաց, որ լինելու են որոշակի փոփոխություններ ծրագրերում, որովհետեւ ապրիլի 9-ից նոր Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների իրականացմանն են անցնելու. «Լինելու են փոփոխություններ, որոշակի ծրագրեր այլեւս նախագահի աշխատակազմի մասով չի նախատեսվելու պետական բյուջեում: Դրանք են մասնավորապես տեղեկատվական ՊՈԱԿ-ի գործունեության հիմնախնդիրները, որոնք անցնելու են կառավարության տիրույթ, դրանք են Պետական կառավարման ակադեմիայի հետ իրականացվող ծրագրերը՝ 2 ծրագիր, նույնպես անցնելու են կառավարության տիրույթ: Մյուս տարվա ծրագրերով նախագահի աշխատակազմի համար նախատեսված չեն շինարարության կամ հիմնանորոգման համար միջոցներ: Մնացած միջոցները հիմնականում պահպանման ծախսերն են՝ աշխատավարձ ներկայացուցչական ծախսեր»:

«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ աշխատակազմը ի՞նչ է լինելու ապրիլի 9-ից հետո, գործադի՞ր իշխանություն են տեղափոխվելու, թե՞ ազատվելու են աշխատանքից: Քանի՞ հոգի է աշխատելու ապրիլի 9-ից հետո նախագահի աշխատակազմում:

Արմեն Գեւորգյանը պատասխանեց. «Մենք այս տարի արդեն երկու անգամ կրճատումներ ենք իրականացրել նախագահի աշխատակազմում՝ այդ հանգամանքը հաշվի առնելով: Տարին սկսել է մոտ 410 աշխատակիցներով, հունիսի 1-ից կրճատել ենք մինչեւ 385, hոկտեմբերի 1-ից սահմանվել է 330 աշխատակից»: Սա դեռ բավարար չէ»: Արմեն Գեւորգյանն ասաց, որ այն ստորաբաժանումները, որոնք ակնհայտորեն պետք է բացակայեն նախագահի աշխատակազմում՝ Վերահսկողական ծառայություն, Հանրային խորհրդի աշխատակազմ, Անվտանգության խորհրդի քարտուղարություն, ենթադրվում է, որ մոտ 130-ով պետք է դեռ կրճատվի. «Մաքսիմում թիվը, որ պետք է լինի նախագահի աշխատակազմը, դա 200-ն է,բայց մենք գտնում ենք որ այդ թիվն էլ նվազելու տեղ ունի՝ 180-200-ի միջակայքում է լինելու»:

Ինչ վերաբերում է աշխատակիցների ապագային, Արմեն Գեւորգյանն ասաց. «Մենք փորձում ենք թափուր կամ չօգտագործվող պաշտոնները կրճատվել, որոնք, ըստ էության, կրճատվել են, այն մասնագետները, որոնք գործող մասնագետներ են, մի մասը թոշակի է անցնում, մի մասն անցնում է կադրերի ռեզերվ»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ եթե Վերահսկողականը եւ նաեւ Հանրային խորհուրդը ավտոմատ վերանալու է, Հանրային խորհուրդը դառնալու է առանձին մի կառո՞ւյց, թե՞ ընդհանրապես հանրային խորհուրդ չի լինելու: Հետո նաեւ հետաքրքրվեց՝ դուք ունե՞ք իրենց կատարած աշխատանքի ՕԳԳ-ի վերաբերյալ գնահատական:

Արմեն Գեւորգյանը պատասխանեց, որ Հանրային խորհուրդը չի վերանալու, իրենց գործառույթները ավտոմատ տեղափոխվելու են կառավարություն. «Հանրային խորհուրդն այսօր արդեն իսկ սահմանադրական մարմին է: 161-րդ հոդվածով սահմանված է որպես կառավարության խորհրդատվական մարմին»:

Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծը շրջանառության մեջ կդրվի շուտով:

Ինչ վերաբերում է ՕԳԳ-ին, Արմեն Գեւորգյանը պատասխանեց. «Քանի որ ես նմանատիպ հարցեր ստանում եմ նաեւ այլ կառույցների վերաբերյալ, որոնց հետ անմիջապես աշխատում եմ, շփվում եմ, ես կարծում եմ, որ այն գործառույթները, որոնց ես առնչվում եմ իրենց հետ աշխատանքային կարգով, բավականին օգտակար են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930