Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյան. «Կարծում եմ, որ որոշ չափով հնարավոր է խնայողությունների հաշվին նվազեցնել գազի գինը». «Փաստ»

Նոյեմբեր 01,2017 11:26

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայաստանյան իր այցի շրջանակներում հայտարարեց, որ Հայաստանի համար սահմանված գազի հատուկ գինն այս տարի չի փոխվի։ Մի շարք փորձագիտական շրջանակներ, այնուամենայնիվ, շարունակում էին հայտնել այն տեսակետը, որ ցանկության դեպքում հնարավոր է իջեցնել թե՛ սահմանին և թե՛ սպառողին վաճառվող գազի գինը։

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը նկատում է, որ գազի գնի հաշվարկման մասով հաճախ լուրջ խնդիր է առաջանում, որովհետև ՌԴ-ից ձեռք բերվող գազի գինն այլ է, սպառողներին վաճառվող գինը՝ այլ։)

Իսկ հարցին, թե ի՞նչ հնարավորություններ կան սպառողին ավելի էժան գազ մատակարարելու համար, Մ. Առաքելյանը պատասխանեց. «Հաշվի առնելով կորուստների, վարչական ծախսերի կրճատումը, կարծում եմ, որ որոշ չափով հնարավոր է խնայողությունների հաշվին նվազեցնել գազի գինը։ Բայց պետք է փորձել այլընտրանքային էներգակիրների՝ մասնավորապես իրանական գազի տարբերակը քննարկել։ Բացի այդ, պետք է քննարկել նաև այլընտրանքային էներգիայի աղբյուրների վերականգնման հարցը, որն ավելի հեռանկարային է։ Օրինակ՝ արևային էներգիան զարգացած երկրներում բավականին մեծ մասնաբաժին ունի։ Դրանք երկրներ են, որոնք թեև գազի ձեռքբերման կամ վճարունակության հետ որևէ խնդիր չունեն, բայց առաջին հերթին փորձում են հասնել արևային էներգիային։ Հայաստանի բնակլիմայական պայմանները հաշվի առնելով՝ գազի հիմնական փոխարինիչ կարող է հանդիսանալ հենց արևային էներգիան»։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930