Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հինգ տարում բնակչությունը պակասել է 302 հազարով. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 01,2017 11:18

ԱՎԾ-ի՝ երեկ հրապարակած ցուցանիշներից պարզ դարձավ, որ ժողովրդագրական վիճակը այս տարվա ընթացքում է՛լ ավելի է վատթարացել։ Բայց իրավիճակի լրջությունը երեւում է ցուցանիշները երկարաժամկետ կտրվածքով դիտարկելիս։

Ըստ ԱՎԾ տվյալների՝ Հայաստանի մշտական բնակչության թիվը վերջին հինգ տարիներին նվազել է 302.4 հազարով, հոկտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 2 մլն 979.6 հազար, մինչդեռ 2012թ. հոկտեմբերի 1-ին մշտական բնակչությունը 3 մլն 282 հազար էր։

Նշենք նաեւ, որ այս տարվա հունվարի 1-ի համեմատ՝ արդեն հոկտեմբերին մշտական բնակչությունը պակասել է 6.5 հազարով, իսկ 2016թ. հոկտեմբերի 1-ի համեմատ՝ 14.3 հազարով։

Չնայած կառավարությունը խոստացել է բարձրացնել ծնելիությունը, սակայն այս տարվա ինը ամիսներին նվազել է նաեւ այդ ցուցանիշը, ընդ որում, 2017թ. արձանագրվել է ծնելիության վերջին հինգ տարիների ամենացածր թիվը։ 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ծնվել է 27 հազար 655 երեխա, մինչդեռ 2016թ. նույն ժամանակահատվածում ծնվածների թիվը 29 հազար 868 էր, իսկ 2015-ին՝ 30 հազար 613, 2014թ.՝ 31 հազար 610, 2013-ին՝ 30 հազար 497 եւ վերջապես 2012թ՝ 31 հազար 55։

Փոխարենը աճել է մահացության ցուցանիշը. այս տարվա ընթացքում մահացել է 20 հազար 658 մարդ, մինչդեռ նախորդ տարի մահացության ցուցանիշը 20 հազար 524 էր, 2015թ.՝ 20 հազար 947։ 2014թ. Հայաստանում մահացել է 21 հազար 208, 2013թ՝ 20 հազար 299, եւ 2012թ.՝ 20 հազար 898 մարդ։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930