Արմավիրի սահմանապահ ջոկատի զինծառայողները հոկտեմբերի 30-ին Արաքս գետի ափին, պետական սահմանին, գտել են ավելի քան 40 պոլիէթիլենային տոպրակ՝ գառան դմակով լի։
Հայտնաբերված «ապրանքի» ընդհանուր քաշն ավելի քան 1700 կգ է:
Ստուգումների արդյունքում դեպքի վայրում, թփերի մեջ գտնվել է նաև նոր ռետինե նավակ եւ պարան։
Ըստ նախնական տվյալների, անհայտ անձինք ծրագրել են մաքսանենգ ճանապարհով «ապրանքն» անցկացնել սահմանով։
Դեպքի վայր են հրավիրվել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:
Ներկայումս իրավասու մարմինները մի շարք միջոցառումներ են ձեռնարկել՝ հայտնաբերելու այն անձանց, որոնք կարող են ներգրավված լինել գործում։
Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մամուլի բաժին