Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլիտայի» պրիմիտիվ դավադրությունը. «Ժամանակ»

Նոյեմբեր 01,2017 10:34

2018 թվականի պետական բյուջեի նախագիծը ենթադրում է, որ հաջորդ տարի պետք է կրճատվի մոտ 5,5 հազար բյուջետային աշխատող, այսպես ասած՝ օպտիմալացման շրջանակում: Անկասկած է, որ խոսքը վերաբերելու է, այսպես ասած, միջինից ցածր աշխատակիցներին:

Մի կողմից՝ այդ հանգամանքը պետք է որ ողջունելի լիներ, որովհետև դա ենթադրում է բյուջետային ծախսի խնայողություն: Մյուս կողմից, սակայն, այդպես է զուտ տեսական տարբերակում, քանի որ գործնականում Հայաստանի պետական բյուջեի խնայողության համար պետք են բոլորովին այլ՝ ոչ թե օպտիմալացման, այլ, այսպես ասած, դատաիրավական քայլեր, քանի որ բյուջեի փողի «արտահոսքը» ոչ թե բյուջետային աշխատակիցների միջինից ցածր շերտի գրպանն է հոսում, այլ հակառակը՝ միջինից բարձր և բարձրաստիճան շերտի գրպանը: Հոսելու մեխանիզմներն էլ տարբեր են՝ պետական գնումներից, «ատկատներից» մինչև պարզապես յուրացումներ ու չարաշահումներ, կամ ինչպես Կարեն Կարապետյանն էր ասում՝ «պրիմիտիվ գողություն»:

Բայց այդ պայմաններում գնալ բյուջետային համակարգում միջինից ցածր պաշտոնների ավելի քան 5,5 հազար աշխատակցի կրճատման՝ իբրև օպտիմալացում, պարզապես «պրիմիտիվ խնայողություն» է կամ խնայողության մասին «պրիմիտիվ խաբեություն», կամ «ինքնախաբեություն»: Մի խոսքով՝ ամեն ինչ, միայն ոչ կառավարման արդյունավետություն կամ առավել ևս բարեփոխման տնտեսական քաղաքականություն: Եվ հարցը տվյալ դեպքում ամենևին լոկ սոցիալական խնդիրը չէ, երբ մարդիկ, որոնք ստանում են 80-100 հազար դրամ կամ փոքր-ինչ ավելի աշխատավարձ, հետո դա, ի վերջո, ծախսում են տնտեսության մեջ, և գոնե 5 հազարով չի ավելանում ուղղակի հուսահատվողների քանակը, այն դեպքում, երբ հուսավառվածների քանակը չի ավելանում, թերևս, նույնիսկ 500-ով:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930