Նյու Յորքի ոստիկանության հաղորդմամբ՝ մի քանի մարդ զոհվել, մի քանիսն էլ վիրավորվել են այսօր Մանհեթենում տեղի ունեցած միջադեպի հետևանքով։
Նյու Յորքի քաղաքային ոստիկանությունը Թվիթերում տեղեկացրել է, որ մի ավտոմեքենա հարվածել է մյուսին, որից հետո մեքենաներից մեկի վարորդը դուրս է եկել՝ «ցուցադրելով իմիտացիոն զենք, ոստիկաններն էլ կրակել են նրա վրա»։ Նախնական տվյալներով զոհվել է վեց, վիրավորվել ինը մարդ։ Կասկածյալը ձերբակալված է։
Ականատեսներից մեկը ABC Channel 7-ին պատմել է, որ շատ արագ ընթացող սպիտակ պիկապ է տեսել, որը մի քանի մարդու է հարվածել։ Ականատեսը նաև ասել է, որ մոտ տասը կրակոցի ձայն է լսել։
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում