Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գրողը ԱՄՆ-ում կխոսի Սարոյանի եւ Վոնեգուտի հոգեւոր կապի մասին

Նոյեմբեր 01,2017 16:00

Գրող, թարգմանիչ Դիանա Համբարձումյանը Հայաստանը կներկայացնի ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում անցկացվող Վոնեգուտյան փառատոնին, որը մեկնարկելու է նոյեմբերի 9-ին: 20-րդ դարի ամերիկյան գրականության նշանավոր գրողներից մեկի` Կուրտ Վոնեգուտի անունը կրող թանգարան-գրադարանի հայտարարած մրցույթում հայ հեղինակի կարճ պատմվածքը հաղթել է:

Դիանա Համբարձումյանին առաջարկվել է փառատոնային մեկ օր կարդալ իր հաղթած պատմվածքը, որը հրատարակվել է ամերիկյան գրական ամսագրում, մեկ օր էլ անգլերեն խոսք հնչեցնել Վոնեգուտի մասին եւ ինչ-ինչ առնչություններ «ջրի երես հանել»: «Ես միանգամից հիշեցի Վոնեգուտի` իմ թարգմանած «Կապտամորուսը» վեպը, որտեղ հայկական թեմա կա, պատրաստվում եմ նաեւ խոսել Վոնեգուտի եւ Սարոյանի մտերմությունից: Ի դեպ, Վոնեգուտը խոստովանել է, որ Սարոյանն իր հոգեւոր հայրն է եղել»,- «Առավոտի» հետ զրույցում հայտնեց հայ արձակագիրը:

Կարդացեք 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

31.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930